Լավրովն ու Քերրին քննարկել են ռուս-ամերիկյան համագործակցությունը Սիրիայում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի իրավիճակը, այդ թվում՝ երկու երկրների համատեղ պայքարն ահաբեկչությունների դեմ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ռուս-ամերիկյան համագործակցությունը այնտեղ գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լավրովը կրկին շեշտը դրել է ԱՄՆ-ի վրա կենտրոնացած սիրիական հակակառավարական ուժերի՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից անջատվելու վրա, որոնք կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ:
«Անթույլատրելի է համարվել նաև Թուրքիայի հետ բաց սահմանով ահաբեկիչների շարժը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: