ՌԴ-ն շարունակում է աշխատել Դամասկոսի հետ` մարդասիրական օգնություն հատկացնելու ուղղությամբ
Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատել Դամասկոսի հետ` մարդասիրական օգնություն հատկացնելու թույլտվություն ստանալու նպատակով: Բազմաթիվ հարցերով Սիրիան գնում է համաձայնության: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները հայտնել էի, որ Վաշինգտոնը համարում է, որ մարդասիրական օգնությունը կարող էր հասցվել Սիրիայի ավերված տարածքներ ռուսական ավիացիայի միջոցով: Բացի այդ նա նշել էր, որ ՌԴ-ն ջանք չի գործադրում օգնություն հասցնելու համար:
«Մենք սիրիացիների հետ միասին շարունակում ենք ակտիվ աշխատել այդ ուղությամբ, փորձելով հասցնել մարդասիրական օգնություն: Պետք է ռեալ նայել իրավիճակին, քաղաքացիական պատերազմ է և դա իհարկե կապված է ռազմաքաղաքական իրավիճակի հետ»,- ասել է Գատիլովը: