Ալթայում անհետացած ինքնաթիռը գտնվել է. օդաչուն և ուղևորը զոհվել են
Ինչպես հայտնել էինք, Ալթայում թեթև շարժիչով ինքնաթիռ էր անհետացել: Փրկարարները հայտնաբերել են «A33» թեթև շարժիչով ինքնաթիռը: Այս մասին գրում է РИА «Новости» -ին:
«Փրկարարները Կարգասոկից 40 կմ հեռավորության վրա հայտնաբերել են ինքնաթիռը: Ողևորն ու օդաչուն զոհվել են: Ներկայումս վթարի պատճառները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ինքնաթիռը պաշտոնապես գրանցված է եղել Բառնաուլի քաղաքացու անունով: