Ալթայում թեթև շարժիչով ինքնաթիռ է անհետացել
Ռուսաստանի ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ալթայի Հանրապետությունում թեթև շարժիչով ինքնաթիռ է անհետացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ինքնաթիռում 2 մարդ է գտնվել: Ինքնաթիռը օդանավակայանից դուրս գալուց հետո կապ չի հաստատում մինչ այժմ:
Փրկարարներով «Ми-8» ինքնաթիռը որոնողական աշխատանքներ է իրականացնում: Որոնողական աշխատաքներին փրկարարներից բացի մասնակցում են նաև տեղի բնակիչները: