Պուտինը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Հեռախոսազրույցը կայացել է հնդկական կողմի նախաձեռնությամբ: Երկխոսության ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության գործնական հարցերը, այդ թվում` բարձր մակարդակում շփումների նախապատրաստումը, որոնք կանցկացվեն մոտ ժամանակներս:
Առաջնորդները հաստատել են հետագա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, քանի որ դրանք կրում են ռազմավարական համագործակցության բնույթ:
Հնկաստանի վարչապետն իր հերթին շնորհավորեց Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ: