Ռուսաստանը զարմացած է Երևանում Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Մեծ Հայրենական պատերազմի նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորը հրաշալի գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածննդի ցանկացած ձևի հանդեպ նույնպես լավ հայտնի է: Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար հասկանալի չէ, թե ինչու է տեղադրվել նշված հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրագործության մասին, դա հայ ժողովրդի անմահ սխրանքն է մեծ Հայրենական պատերազմի ժամանակ»,- ասել է Զախարովան: