Մոսկվա ուղևորվող օդանավը հարկադրված վայրէջք է կատարել
Մոսկվա ուղևորվող «Airbus A330» ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգում: Հարկադրված վայրէջքի պատճառը հարբած տղամարդու սարքած անկարգությունն է եղել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով տեղի ԱԻՆ-ին:
«Օդանավի խցիկում աշխատում են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Հարկադրված վայրէջքի նախնական պատճառը հարբած տղամարդու վիճաբանություն է եղել»,-նշել է աղբյուրը:
Ավելի վաղ, հրամանատարը հաղորդել էր, որ անձնակազմի կյանքին վտանգ է սպառնում: