«Գազպրոմ»-ի և «Նավթոգազ»-ի բանակցությունները պետք է ապաքաղաքականացված լինեն. Պեսկով
Ըստ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Կրեմլը չի միջամտի ռուսական «Գազպրոմ»-ի և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև առևտրային երկխոսությանը: Ըստ նրա՝ երկու ընկերությունները գազի մատակարարման շուրջ բանակցություններում պետք է հնարավորինս հեռու մնան քաղաքական ազդեցությունից: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
«Կրեմլը չի կարող ներգրավվել առևտրային բանակցությունների մեջ: Անկասկած, բանակցությունները պետք է վարեն երկու ընկերությունները, ուստի բանակցությունները պետք է կրեն ապաքաղաքական բնույթ: Մենք միշտ էլ այդ դիրքորոշումն ենք ունեցել»,- ներկայացրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ, «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ նամակ է ստացել «Նավթոգազ»-ից, որտեղ խնդրվում է վերականգնել գազի մատակարարումները 2016 թ-ի երկրորդ կեսի և 2017 թ-ի առաջին քառորդի համար: