Ուկրաինացի հաքերները կոտրել են ռուսական պետական Առաջին ալիքի կայքը
Ուկրաինացի «FalconsFlame» կիբեր դաշինքի հաքերները կոտրել են ռուսական պետական առաջին ալիքի կայքը: Այս մասին հայտնել է Life.Ru-ն:
Կիբեր դաշինքի խոսքով՝ նպատակը եղել է ստիպել Ռուսաստանին կատարել Մինսկի համաձայնագրի իրենց պարտավորությունները:
Բացի այդ, նշվում է, որ հաքերները ստացել են Առաջին ալիքի գործընկերների բոլոր տվյալները, որն արդեն տեղադրել են կայքում: Հաքերները նաև հայտել են, որ իրենք ունեն հնարավորություն կոտրելու անձնակազմի այն անդամների էջերը, փոստային արկղերը, որոնք հակաուկրաինական քաղաքականություն են վարում: