Հակառուսական պատժամիջոցները կերկարաձգվեն կես տարով. «Financial Times»
Եվրամիությունը մտադիր է կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները, չնայած նրան, որ ԵՄ-ի մի քանի երկրների կողմից հայտարարություններ են հնչում պատժամիջոցները մեղմելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times»-ին:
Ինչպես հաղորդվում է, դիվանագետների շրջանում մտավախություններ կան այն հարցով, որ մոտակա երկու շաբաթների ընթացքում կարող են առաջ գալ կատաղի վեճեր պատժամիջոցների հակառակորդների, ինչպիսիք են Իտալիան, Հունգարիան, Հունաստանը, և պատժամիջոցների կողմանկիցների շրջանում, որոնց թվում են Լեհաստանը և Մերձբալթյան երկրները:
Սակայն նշում է, որ պատժամիջոցների չեղարկման հարցը կես տարով կհետաձգվի՝ մինչև 2016թ-ի դեկտեմբերին ԵՄ-ի առաջնորդների հանդիպումը: Հաղորդվում է, որ սա արվել է այն երկրներ կողմից, ովքեր «կողմ են վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելուն»: