Ռուսաստանը պատրաստ է կին նախագահ ունենալ. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ ռուս հասարակությունը «մտքով» պատրաստ է նրան, որ ՌԴ հաջորդ նախագահը կին լինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանում այս առումով տեկտոնական տեղաշարժ է տեղի ունեցել: Այո, մենք «մտքով» արդեն պատրաստ ենք դրան»,-ասել է նա:
Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանում շատ գործունյա կանայք կան, ովքեր պատգամավորներ, բանկի աշխատողներ, հասարակական առաջնորդներ են և այլն, և հասարակությունը նրանց ոչ միայն որպես կին է ընդունում այլև որպես կրթված առաջնորդ: