Ռուսաստանը կարող է 60 ժամում ջախջախել ՆԱՏՕ-ն. The Weekly Standard
Ռուսաստանը կկարողանա ջախջախել ՆԱՏՕ-ն 60 ժամում: Այս մասին «The Weekly Standard»-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Մայքլ Քարպենտերը:
Պաշտոնյան, ով պատասխանատու է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի համար, հաստատել է, որ «RAND»-ի զեկույցի տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական զորքերը կարող են գրավել բալթյան պետությունների մայրաքաղաքները ավելի քիչ, քան երեք օրում, ճիշտ են:
«Ենթադրում եմ, որ «RAND»-ի զեկույցի լույս տեսնելուց հետո իրադրությունն այնքան էլ չի փոխվել»,-նշել է Քարպենտերը:
Ըստ Քարպենտերի, Ռուսաստանի գլխավոր առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է.«Եթե Ռուսաստանը Մերձբալթիկայում ձեռնարկի զինված ագրեսիայի փորձ, ապա նա ժամանակային և տարածական մակարդակում ակնհայտ առավելություններ կունենա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և կտեղակայենք մեր զորքերն ու տեխնիկան, որպեսզի արդյունավետորեն կանխենք Ռուսաստանի կողմից եկող ագրեսիան»: