ՌԴ-ն ՄԱԿ-ին խնդրել է ստուգումներ իրականացնել Սիրիայում
Ռուսաստանը ՄԱԿ-ի քարտուղարությանը խնդրել է ստուգել Սիրիայում թուրքական կառույցների տվյալները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
«Տեղեկություններ կան, որ Թուրքիան Սիրիայի տարածքում՝ իր սահմանին մոտ, երկաթբետոնյա կառուցվածքներ է ստեղծում: Խնդրում ենք քարտուղարությանը, որպեսզի պարզեք և այդ մասին զեկուցեք Անվտանգության խորհրդի», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել էր, որ «Ջեբհատ ան-Նուսրա»-ի ավելի քան 160 զինյալ հատել էր թուրք-սիրիական սահմանը: