Քիչ եմ քնում. Պուտինը՝ Լուկաշենկոյին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կիսվել է այն մասին, որ քիչ է քնում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Звезда» հեռուստաընկերության կայքին, որտեղ էլ հրապարակվել է հանդիպման տեսագրությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Պուտինն այսօր Մինսկ է ժամանել՝ Լուկաշենկոյի հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչպես են ռուս առաջնորդի գործերը:
Նա հարցրել է. «Ամեն ինչ նորմա՞լ է»: Պուտինը կիսվել է. «Նորմալ է: Քիչ եմ քնում, նախանցյալ օրը 4 ժամ եմ քնել, այս գիշեր՝ 5»:
«Վատ է»,- հավելել է Լուկաշենկոն: