Պուտինը Մինսկ է ժամանել՝ Լուկաշենկոյի հետ հանդիպելու համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկ է ժամանել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ռուսաստանի և Բելառուսի տարածքների ֆորումին: Ֆորումի թեման է Միասնական պետությունում (Ռուսաստանի և Բելառուսի վերպետական միավորում) սոցիալ-տնտեսական քաղաքականության համաձայնությունների իրականացումը, ձեռքբերումերը, խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու հեռանկարները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կքննարկի գազի ոլորտի հարցերը:
Հաղորդվում է, որ Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելու հարցն այս պահին օրակարգում չէ: