Մոսկվան վերջնականապես չի հրաժարվել ո՛չ «Հարավային հոսք»-ից, ո՛չ «Թուրքական հոսք»-ից. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտաարարել է, որ Մոսկվան վերջնականապես չի հրաժարվել ո՛չ «Հարավային հոսք»-ից, ո՛չ «Թուրքական հոսք»-ից, բայց այդ հարցերով Եվրահանձնաժողովի հստակ դիրքորոշմանն է սպասում: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ինչ վերաբերում է Սև ծովի հատակով արտահանման երթուղիներին (գազի մատակարարմանը), քաղաքական բնույթի հայտնի դժվարություններ կան Թուրքիայի հետ»,-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ անդիպմանն ասել է Պուտինը: