Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը հազիվ թե փոխըմբռնման բերի. Պեսկով
ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը շարունակում է դեսպանների մակարդակով, սակայն դեռևս հազիվ թե հասկանան իրար, կա փոխադարձ վստահության պակաս: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ ներկայացնելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսքը:
«Դեսպանների մակարդակով երկխոսություն է ընթանում, այն, սակայն, հազիվ թե մեզ հասցնի ըմբռնման»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի տարածքում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր անցկացնման մասին հարցին:
«Դեռևս կարելի է նշել փոխադարձ վստահության պակասի մասին: Սակայն, ևս մեկ անգամ կրկնում եմ, այդպիսի երկխոսությունը դեսպանների մակարդակով շարունակվում է»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: