Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության վրա. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության վրա: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Ըստ Լավրովի` դա հասկանալի է բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին:
«Ես վստահ եմ, որ բոլոր լուրջ և ազնիվ քաղաքական գործիչները հիանալի գիտեն, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ որևէ պետության վրա: Մենք նմանատիպ ոչ մի նպատակ ու ծրագիր չունենք: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում դա հիանալի գիտեն, սակայն միայն օգտագործում են առիթը, որպեսզի ավելի շատ տեխնիկա և գումարտակներ տեղակայեն, որով ԱՄՆ-ը նախկինի պես կկարողանա վերահսկել այդ ամբողջ դաշտը»,- նշել է Լավրովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն անհրաժեշտ է ուժեղ և հստակ պատասխան տալ և «ԱՄՆ-ը պետք է դրան համապատասխան սանձի Ռուսաստանին»: