ԱՄՆ-ը պետք է սանձի Ռուսաստանին. Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն անհրաժեշտ է ուժեղ և հստակ պատասխան տալ և «ԱՄՆ-ը պետք է սանձի Ռուսաստանին»: Այս մասին դեսպանը հայտնել է էստոնական «Postimees» թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ դաշինքը ստիպված է զսպել Ռուսաստանից եկող սպառնալիքը: ՆԱՏՕ-ն մի շարք քայլեր է ձեռնարկել դա անելու համար»,- նշել է Մաքֆոլը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է վախեցնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր անդամներին՝ վտանգավոր թռիչքներ իրականացնելով Բալթիկ ծովում և սպառնալով Ռումինիային: Մինչդեռ դեսպանը հայտնել է, որ տեղյակ չէ, որ երբևէ ԱՄՆ-ը խոստացած լինի չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք:
«Վերջին շրջանում Ռուսաստանի պահվածքը և նրա առաջնորդի արտահայտությունները խիստ սադրիչ են»,- ընդգծել է նախկին դեսպանը:
Ըստ նրա Ռուսաստանն ամեն ինչ անում է Ուկրաինայի տնտեսությունը թուլացնելու համար: