ԱՄՆ-ն մեծացնում է Կիևի վրա գործադրվող ճնշումը. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ ԱՄՆ-ն իր ազդեցությունն օգտագործում է ուկրաինական կողմին ճնշելու համար, որպեսզի հասնի Մինսկի համաձայնագրերի կատարմանը: Այս մասին հայտնում է «Russia Toady»-ը:
«Մեր գնահատականներով, որոնք հիմնվում են ամենատարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, այժմ ԱՄՆ-ն, իրոք, մեծացնում է ուկրաինական կողմի նկատմամբ կիրառվող ճնշումը, որպեսզի այն իրականացնի Մինսկի համաձայնագրերի այն մասերը, որոնք իրեն են վերաբերում: Այդ մասում քաղաքական պայմանավորվածությունների հիմնական մասսան ամբողջովին կախված է նրանից, թե ինչպես Կիևը կպայմանավորվի Դոնեցկի և Լուգանսկի հետ»,-Սերգեյ Բրիլյովի հաղորդման ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ նույն հաղորդման ընթացքում Լավրովը նաև հայտնել է, որ Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը ոչ ադեկվատ է: