Ղրիմի թեման մեզ համար փակ է. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ղրիմի պատկանելիության թեման փակ է: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Այս թեման մեզ համար փակ է և այլևս երբեք չի հանդիսանալու քննարկման առարկա»,- ասել է նա միջազգային ֆորումի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու որոշումը կայացել է հիմնվելով Ղրիմում կատարվող բարեփոխումների հիման վրա:
Նա հավելել է նաև, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին` արդարացված է «պատմության բարոյականության տեսանկյունից»: