Ռամզան Քադիրովն Մուհամմեդ Ալիին իր կուռքն է համարում
Ռամզան Քադիրովն անվանել է Մուհամմեդ Ալիին իր կուռքը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Իմ կուռքը եղել է Մուհամմեդ Ալին: Պետք է ասեմ, որ ոչ միայն որպես մարզիկ, այլ որպես մարդ, ով ուներ հստակ կյանքի դիրքորոշում»,- մեջբերում է արել Քադիրովի խոսքը «Матч ТВ» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին: