Լավրովն ու Քերրին հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ Սիրիայի կոնֆլիկտի հարցով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հերթական հեռախոսազրույցն են ունեցել, որի ընթացքում քննարկել են չափավոր ընդդիմության բաժանման անհրաժեշտությունը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել Սիրիայի կոնֆլիկտը, այդ թվում՝ «ԻՊ»-ի դեմ պայքարի և չափավոր ընդդիմության՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից անհապաղ բաժանվելու անհրաժեշտությունը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: