Պուտինը, Ալիևն ու Ռոհանին կհանդիպեն Բաքվում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման պատրաստությունների մասին լուրը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Այո՛, այդ հանդիպման համար նախատեսվում ենք: Նրանից հետո, երբ վերջնականապես համաձայնեցված և հաստատված կլինեն հանդիպման ժամկետները, իսկապես կհաղորդենք»,- հայտնել է Պեսկովը:
Նա հավելել է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա տարվա երկրորդ կիսամյակին:
Ավելի վաղ, ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման պատրաստությունների մասին: