Ռուսաստանն, ի տարբերություն Թուրքիայի, անօրինական զենք չի մատակարարում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհեթեթություն է համարել Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Քրդական բանվորական կուսակցությանը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, անօրինական զենք չի մատակարարում: Իհարկե, Անկարայի բոլոր այդպիսի հայտարարություններն անհիմն են: Այն ոչ մի կապ չունի իրականության հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: