Պուտինին չի հաջողվել հանգստացնել լացող երեխային (տեսանյութ)
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել հանգստացնել հունիսի 1-ին Կրեմլում հյուրընկալված երեխաներից մեկին, ով սկսել է միանգամից լաց լինել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
4-ամյա Յանա Կուլևշովան հուզմունքից սկսել է լաց լինել Կրեմլում: Պուտինը, փորձելով հանգստացնել երեխային, նստել է նրա կողքին, շոյել աղջկա այտը, սակայն երեխան սկսել է ավելի շատ լաց լինել: Երեխան մոր մոտ է գնացել և շարունակել լաց լինել: