ՆԱՏՕ-ի զորավարժությունները Լիտվայում և Լեհաստանում խախտում են տարածաշրջանի կայունությունը. ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Լիտվայում և Լեհաստանում խախտում են իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովին:
«Մենք համոզված ենք, որ այս բոլոր զորավարժությունները կրում են իրենց մեջ լուրջ ապակայունացնող հատկանիշ»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը` շարունակել սրել լարվածությունը Ռուսաստանի սահմանի երկայնքով:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտնել էր, որ Լեհաստանում դաշինքի առկայությունը նպատտակաուղղված է հակամարտության կանխարգելմանը: