Քերրին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Ուշադրության կենտրոնում էին Սիրիայի շուրջ դիրքորոշումները, առաջին հերթին՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի և այլ ահաբեկչական խմբավոումների դեմ համատեղ վճռական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ինչպես հաղորդվում է, Լավրովն ու Քերրին նաև քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորումը:
«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի գործունեությունը, ինչպես և «ԻՊ» ահաբեկչական խմբավորմանը, արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում: