Յունկերը կոչ է արել Պետերբուրգի իր այցը չկապել ՌԴ-ի պատժամիջոցների վերացման հետ
Եվրոմիության ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերը մեկնաբանելով կայանալիք այցը Պետերբուրգ` հայտնել է, որ Եվրոմիությունը մտադիր չէ մոտակա ժամանակներս փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի պատժամիջոցների հանդեպ: Այս մասին հայտնել է World Bulletin-ը:
«Իմ այցը Սանկտ-Պետերբուրգ, որը պետք է ունենա ավելի տնտեսական, քան քաղաքական բնույթ, չի դառնա Եվրոմիության դիրքորոշման փոփոխություների առիթ` ռուսական պատժամիջոցների հանդեպ»,- ասել է նա ելույթ ունենալով Փարիզում:
Յունկերն ընդգծել է, որ մտադիր չէ փոխել Եվրոմիության ընդհանուր գնահատականը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի նկատմամբ: