Բրյուսելը Մոսկվային երկխոսության կոչ է անում
Բրյուսելը Մոսկվային երկխոսության կոչ է անում` հակասությունների լուծման համար, որոնք հանգեցրել են պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Բելգիայի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Մայքլ Մարելին:
Երկուշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն առաջարկել է մտածել Ռուսաստանի սահմանափակումների աստիճանական վերացման մասին: Գերմանացի դիվանագետը նշել է, որ դա հնարավոր է Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի իրականացման դեպքում:
«Այս փուլում մենք չենք տարածում տեղեկություն ինչ որ կոնկրետ առաջարկի մասին, որը կհանգեցնի պատժամիջոցների վերացմանը»,- հայտնել է Մարելը` մեկնաբանելով գերմանացի դիվանագետի առաջարկությունը: