Լավրովը մեկնաբանել է իր հայտնի «դեբիլ» բառի օգտագործման նպատակը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Комсомольской правда»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր հայտնի «դեբիլ» բառը, որը նա օգտագործել էր 2015 թվականի օգոստոսի 11-ին Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ:
«Ես ափերիցս դուրս չեմ եկել: Միայն ես չէ, որ անհարմար իրավիճակում եմ հայտնվել՝ կարծելով, թե բարձրախոսն անջատված է»,-ասել է Լավրովը:
Նախքան «դեբիլ» բառի հետ կապված բացատրությունը՝ Լավրովը պատասխանել է լրագրողների՝ Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: