ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը կօգնի Ռուսաստանին հաղթահարել ընթացիկ խնդիրները. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Եվրասիական տնտեսության միության հետ համագործակցությունը կօգնի հաղթահարել երկրին ընթացիկ դժվարությունները: Այս մասին հայտնում է Лента.ру-ն` հղում տալով РИА Новости-ն:
«Այստեղ մենք մեր համագործակցությունից ոչ մի կախարդական միջոցների չենք սպասում, սակայն, անկասկած, դա կօգնի մեզ հաղթահարել ներկայիս դժվարությունները: Դրանում ես կասկած չունեմ»,- ընդգծել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ երբեք ավելորդ չէ երկկողմանի հարաբերությունների քննարկումը»,- ասել է նախագահը: