Ռուսաստանը չի լքում Դոնբասը. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի լքում Դոնբասը և աջակցում է նրան: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն` հղում տալով «Комсомольской правдa» հաղորդմանը:
«Առաջին հերթին մենք Ուկրաինայի հարավ-արևելքը չենք թողնում, չենք մոռանում և ակտիվորեն աջակցում ենք նրան թե՛ տնտեսական խնդիրներում, թե՛ տարածաշրջանի կյանքի խնդիրներում»,- ասել է նախարարը:
Նա նաև ընդգծել է այն ոլորտները որտեղ նա իր աջակցությունն է ցուցաբերում. մարդասիրական, տնտեսական, և հարավ-արևելքի հատկացվող օգնությունը:
Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը զբաղվում է նաև այն խնդիրներով, որոնք պարտավորվել են լուծել Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան:
«Մենք լուծում ենք և լուծելու ենք այդ խնդիրները»,- ընդգծել է Լավրովը: