«Ռոսատոմ»-ը մեղադրել է Ուկրաինային պայմանագիրը խախտելու մեջ
Կիևը խախտել է «Ռոսատոմ»-ի հետ միջուկային վառելանյութի մատակարարման մասին պայմանագիրը` ուկրաինական ատոմակայաններում տեղակայելով ամերիկյան միջուկային վառելիք: Այս մասին «Ատոմէքսպո-2016» ֆորումին հայտարարել է ռուսական ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Նա նշել է, որ ըստ պայմանագրի՝ Ուկրաինան հնարավորություն ուներ օգտագործել իր տրամադրության տակ եղած սահմանափակ քանակի վառելանյութը: Ըստ նրա՝ Ուկրաինան, խախտելով պայմանագիրը, պատրաստվում է մեծ ծավալներով ամերիկյան վառելիք օգտագործել:
Ավելի վաղ, Ռոսատոմի ներկայացուցիչը հաղորդել է, որ ռուսական ընկերությունը ստիպված է դադարեցնել ուկրաինական ատոմակայաններից միջուկային վառելիքի մնացորդների դուրսբերումը, քանի որ Կիևը չի վճարել ավանսը: