Թուրքիան առաջարկել է ՌԴ-ին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` հարաբերությունների բարելավման համար
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ` ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
«Պուտինը հայտնել է, որ ողջունում է թուրքական կողմի նմանատիպ քայլերը: Մենք կոչ ենք անում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` համատեղ քայլերը քննարկելու համար»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ դա կարող է լինել «ֆորմալմ կամ ոչ ֆորմալ ձևաչափ», կարևորը վերջում հասնեն ընդհանուր հայտարարի: