Լավրովը կոչ է արել փակել Սիրիայի սահմանը Թուրքիայի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայի և Թուրքիայի սահմանի անհապաղ փակման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել են ռուսական ԱԳՆ-ում:
«Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է շտապ փակել Թուրքիայի սահմանը Սիրիայի հետ, որտեղից տեղի է ունենում զինալների ներթափանցումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտնի է, որ Թուրքիայից բեռնատարները զենք են հասցնում «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման համար: