Անհրաժեշտ է փակել Սիրիա-Թուրքիա սահմանը. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսարզույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թուրքիա-Սիրիա սահմանը փակելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
Լավրովն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է՝ կապված նրա հետ, ինչ կատարվում է Սիրիայի կողմից, այն է՝ ահաբեկչական խմբավորումների անդամների պարբերական ներթափանցումները թուրքական տարածք:
Բացի այդ, Լավրովն ու Քերրին «պայմնանավորվել են սիրիական բոլոր կողմերի և շահագրգիռ այլ երկրների հետ տարվող աշխատանքներն ակտիվացնել՝ Սիրիայի աջակցության միջազգայաին խմբի որոշումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն իրականացնելու համար»: