G7-ը հավաքվել էր՝ սուշի ուտելու. Պուշկով
ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ճապոնիայում G7-ի երկրների գագաթաժողովը: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգման որոշումից բացի, ոչ մի ուրիշ բան չի քննարկվել: Այս մասին Պուշկովը գրել է թվիթթերյան իր էջում:
«G7-ը, բացի հակառուսական պատժամիջոցների երկարաձգման որոշումից, ոչ մի ուրիշ բան չի ընդունել: Հանդիպումը ոչ մի բանի մասին էր. գնացել էին շփվելու և սուշի ուտելու»,- գրել է նա: