Սավչենկոյի փոխանակումը կապ չունի Մինսկի համաձայնագրերի հետ. Պուտին
Կարևորագույն առաջադրանքը ՌԴ քաղաքացիների ազատ արձակումն էր Ուկրաինայից, իսկ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը ոչ մի կապ չունի «Մինսկ-2»-ի հետ: Այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինը՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցելուց հետո: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Առաջին առաջադրանքը, որը, դրա հետ կապված, մեր առջև դրված էր՝ Ռուսաստան վերադարձնել ՌԴ երկու քաղաքացիներին, ովքեր ուկրաինական դատարանի կողմից դատապարտվել էին»,- նշել է նախագահը,- «Մինսկի համաձայնագրերի հետ դա կապ չունի, որովհետև Մինսկի համաձայնագրերում խոսքը վերաբերում է Դոնբասում և Ուկրաինայում ազատազրկված դեմքերին, ովքեր ուղարկվել են Դոնբասից»:
Պուտինը հայտնել էր, որ Նադեժդա Սավչենկոյին ներում շնորհելու հարցը քննարկվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Նա հավելել է, որ չէր կարող նման որոշում կայացնել՝ չիմանալով մահացած լրագրողների մոտ բարեկամների կարծիքն այդ հարցի մասին: