Պուտինը մեկնաբանել է Մեդվեդևի՝ «փող չկա, բայց դուք պինդ մնացեք» արտահայտությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ չի տեսել Դմիտրի Մեդվեդևի՝ Ղրիմի թոշակառուներին հայտնած խոսքը: Նրանք վարչապետին գանգատվել են ցածր թոշակներից և ինդեքսավորման բացակայությունից (մեթոդ, որով ճշգրտվում են կենսաթոշակային նպաստները՝ հաշվի առնելով կենսական ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները): Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Թերակղզի այցի ընթացքում Մեդվեդևը հայտնել էր, որ երկրում փող չկա ինդեքսավորման համար, և նրանց մաղթել է «պինդ մնալ»:
Ի դեպ, նախագահն Աթենքում լրագրողներին հայտնել է, որ «կառավարությունը կենտրոնացած է սոցիալական բոլոր պարտավորությունների կատարումների վրա»:
«Միշտ կարելի է կա՛մ կոնտեքստից վերցնել նման հայտարարություն, կա՛մ ընդհանուր խոսակցությունից: Բառերով ամեն ինչ կարող է համընկնել, բայց իմաստային տեսակետից այն կարող է այլ կերպ դիտվել»,- հայտնել է Պուտինը:
Նրա խոսքով՝ «եթե նայենք խոսակցության ամբողջ կոնտեքստին», ապա միտքը պարզ կլինի: