Պուտինը ՆԱՏՕ-ին խոստացել է հակահարված տալ
Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն հակահրթիռային պաշտպանություն տեղակայի Ռումինիայում: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Պուտինիի և Ցիպրասի համատեղ ասուլիսին:
«Մենք պատասխան քայլեր կձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք մեր անվտանգությունը: Կրկնում եմ՝ պատասխան քայլեր, ոչ թե առաջինը սկսելու»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը պատասխան քայլ չի ձեռնարկի այնքան ժամանակ քանի դեռ Ռումիանիայի սահմանում հրթիռներ չի տեսել: