Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման հետ կապված: Այս մասին Աթենքում՝ ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է Dw.com-ը:
«Մենք լսում ենք հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին հայտարարություններ: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանք փչացրել»,- ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում թուրքական օդուժի կողմից խփված ռուսական ռմբակոծիչի համար, որը մասնակցում էր Սիրիայում մարտական գործողություններին: