Աստված տա՝ ձեր հորթն ուտի մեր գայլին. Պուտինը՝ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Նադեժդա Սավչենկոյի վերադարձից հետո ուկրաինական իշխանությունները վերադարձնելու են թերակղզին: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա հարցը, մենք կարծում ենք, վերջնականապես փակված է: Դա մարդկանց պատական որոշումն է, ովքեր ապրում են Ղրիմում, և Ռուսաստանը այս հարցով ոչ մի քննարկում ոչ մեկի հետ չի անելու»,- հայտնել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ մտաբերում է հայտնի առածը. «Աստված տա՝ ձեր հորթն ուտի մեր գայլին»:
«Դրա համար եկեք դրան չանդրադառնանք»,- հավելել է ՌԴ նախագահը: