Կրեմլը մեկնաբանել է G7-ի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման որոշումը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ G7-ի որոշումը դրական ազդեցություն չի ունենա համաշխարհային տնտեսության և միջազգային գործերի վրա: Այս մասի գրում է РИА «Новости»-ն:
«Մենք չենք կարծում, որ այս որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ որևէ հարցում: Այս թեմաները ֆորումի վրա ուշադրություն գրավելու հիմնական եղանակն է»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ այս թեման Մոսկվայի օրակարգային հարցեր մեջ չի մտնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ G7-ը հունիսին կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: