Կրեմլը զղջում է, որ Գորբաչովին արգելել է Ուկրաինա մեկնել
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը զղջում է, որ Միխայիլ Գորբաչովին արգելել են Ուկրաինա գնալ:
«Ես չգիտեմ նախագահի դիրքորոշման մասին, սակայն կարելի է միայն ափսոսանք հայտնել այս առիթով: Համաշխարհային քաղաքագետները չպետք է ընդգրկվեն սահմանափակումների ցուցակում»,-ասել է Պեսկովը:
Նախօրեին Միխայիլ Գորբաչովին 5 տարով արգելել են Ուկրաինա մեկնել: Մայիսի 22-ին Գորբաչովն աջակցել էր Ղրիմը Ռուսաստանին միացնելու Պուտինի որոշմանը, իսկ ԱՄՆ-ին մեղադրել Խորհրդային Միության փլուզման համար ուրախանալու մեջ: