Ի՞նչ է ցանկանում ասել Նադեժդա Սավչենկոն Պուտինին
Ուկրաինացի Նադեժդա Սավչենկոն մամլո-ասուլիսի ժամանակ պատմել է, թե ինչ կցանականար ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնել է «112 Украина» հեռուստաալիքը:
Նադեժդայի խոսքով՝ Ռուսաստանի նախագահին նա կցանկանար ասեր. «Հանգիստ թող Ուկրաինան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Սավչենկոն հայտարարել էր, որ ցանկանում է դառնալ Ուկրաինայի նախագահ և կոչով դիմել էր ուկրաինացիներին: