Սինձո Աբեն ելույթ է ունեցել ՌԴ-ի հետ քաղաքական երկխոսության օգտին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ավարտին հայտնել է, որ Տոկիոն համարում է կարևոր Մոսկվայի հետ երկխոսության պահպանումը` Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Սիրիայում խաղաղության և կայունության հասնելու համար, ես կարծում եմ, կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսությունը»,- ասել է Սինձո Աբեն:
Աբեի խոսքով՝ Ճապոնիան ցանկանում է, որ Ռուսաստանը կառուցողական դեր ունենա բոլոր մարտահրավերներում, որոնց հետ բախվում է միջազգային հանրությունը: