Գորբաչովին 5 տարով արգելել են Ուկրաինա մուտք գործել
Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը 5 տարով արգելել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին մուտք գործել երկիր: Այս մասին հաղորդել է ծառայության մամլո քարտուղար Ելենա Գիտլյանսկայան ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ նրա, որոշումն ընդունվել է «պետական անվտանգության ապահովման շրջանակներում, այդ թվում` Ղրիմի ռազմական անեքսիան հրապարակայնորեն աջակցելու պատճառով»:
Ավելի վաղ` մայիսի 22-ին, բրիտանական «The Sunday Times» թերթին տված հարցազրույցում Գորբաչովը ճիշտ է համարել Ղրիմի միացումը Ռուսաստանին` հավելելով, որ նման իրադրությունում նույն կերպ կարձագանքեր:
«Ես միշտ մարդկանց ազատ կամքի արտահայտման կողմնակիցն եմ: Իսկ Ղրիմի մեծամասնությունը ցանկացել է վերամիավորվել Ռուսաստանին»,- նշել է նա:
Խոսելով Ուկրաինա մուտք գործելու արգելքի մասին Գորբաչովն ասել է. «Ես այնտեղ չեմ գնում և չեմ էլ գնա»: