ԵՄ-ն դեռ պատրաստ չէ երկխոսության. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսությանը, սակայն ՌԴ-ն Եվրոպայի պատրաստ լինելը նա դեռ չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Катимерини» հունական թերթում զետեղված իր հոդվածում:
«Ռուսաստանը ելնում է ԵՄ-ի հետ հավասարազոր և իրական գործընկերության անհրաժեշտությունից` բազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ վիզային ռեժիմի հեշտացումից մինչև էներգետիկ դաշինքի ձևավորումը: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք նկատում, որ եվրոպացի գործընկերներն ունեն նմանատիպ պատրաստակամություն շարժվելու այս հեռանկարային ճանապարհով»,- գրել է նախագահը: