Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ից եկող վտանգին. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Magyar Nemzet» թերթին տված հարցազրույցում ասել է, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի ազգային անվտագությանն ուղղված սպառնալիքներին, որոնք գալիս են ՆԱՏՕ-ի՝ սահմանի մոտ ուժերի ընդլայնման պատճառով: Այս մասին գրում Gazeta.ru-ն:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի այն չեզոքացնելու համար:
«Ռուսաստանի ազգային անվտանգությանն ուղղված բլոր սպառնալիքները վերացնելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի: Մենք չենք կարող անտեսել աճող բացասական միտումները, որոնք ՆԱՏՕ-ի քայլերի արդյունքն են»,-ասել է Լավրովը: